ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Պարույր Հովհաննիսյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն են քննարկել

Օգոստոսի 31-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին, հայտնում են ԱԳՆ-ից։

Հաղորդագրությունում նշված է․«Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված գործադրվող ջանքերը։Տարածաշրջանում կայունության հաստատման տեսանկյունից վերահաստատվել է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը և Լաչինի միջանցքի վերագործարկումը»։