Ադրբեջանցիները ռուսների օգնությամբ քիչ առաջ իրենց դրոշը տեղադրել են Հայաստանի տարածքում. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ադրբեջանցիները ռուսների օգնությամբ քիչ առաջ իրենց դրոշը տեղադրել են Հայաստանի տարածքում։

Մեր տեղեկություններով՝ ռուս զինծառայողները պատնեշ են տեղադրել, որից հետո ադրբեջանցիները բարձրացրել են դրոշը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայկական զինված ուժերը պատասխան գործողություններով կանխել էին ադրբեջանական սադրանքը՝ թույլ չտալով տեղադրել դրոշը:

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունն էլ հայտնել էր, որ Բերձորում (Լաչին) ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։ Նշենք, որ դա տեղի էր ունեցել հենց Ադրբեջանի նախաձեռնած սադրանքի հետևանքով: