«Հիմնադիր խորհրդարան»-ը հրաժարվեց դեպի Գյումրի ավտոերթից

«Հիմնադիր խորհրդարան»-ը հրաժարվեց դեպի Գյումրի ավտոերթից
«Հիմնադիր խորհրդարան»-ը հրաժարվեց դեպի Գյումրի ավտոերթից

«Հիմնադիր խորհրդարան»-ը հրաժարվեց դեպի Գյումրի ավտոերթից, քանի որ տեղեկություն ունի, որ Գյումրիում իշխանությունների կողմից ծուղակ կա լարված: Այս մասին հայտարարել է ՀԽ-ի անդամներից Վարուժան Ավետիսյանը՝ Գյումրի չհասած, Ազատան քաղաքի մուտքի մոտ մամլո ասուլիսի ժամանակ:  Ինչպես ավելի վաղ հրապարակել էր ԳԱԼԱ-ն, մինչեւ ՀԽ-ի անդամները կհասնեին Գյումրի, 40-50 երիտասարդ Գյումրու մուտքի մոտ կռիվ են հրահրել, նրանք վիրավորել ու […]

«Հիմնադիր խորհրդարան»-ը հրաժարվեց դեպի Գյումրի ավտոերթից, քանի որ տեղեկություն ունի, որ Գյումրիում իշխանությունների կողմից ծուղակ կա լարված:

Այս մասին հայտարարել է ՀԽ-ի անդամներից Վարուժան Ավետիսյանը՝ Գյումրի չհասած, Ազատան քաղաքի մուտքի մոտ մամլո ասուլիսի ժամանակ:

 Ինչպես ավելի վաղ հրապարակել էր ԳԱԼԱ-ն, մինչեւ ՀԽ-ի անդամները կհասնեին Գյումրի, 40-50 երիտասարդ Գյումրու մուտքի մոտ կռիվ են հրահրել, նրանք վիրավորել ու սպառնալիքներ են հնչեցրել ինչպես ՀԽ-ի տեղի ներկայացուցիչների, այնպես էլ լրագրողների հասցեին: Այնուհետ ԳԱԼԱ-ի կողմից այս մասին տեղյակ է պահվել  ինչպես ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի մամլո խոսնակին, այնպես էլ Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանին: Որից հետո հավաքված երիտասարդները հեռախոսազանգեր են ստացել, հետո խումբ-խումբ հեռացել:

ՀԽ-ի անդամները հրաժարվել են Գյումրի այցելելու մտքից, քանի որ ոստիկանությունը չի երաշխավորել նրանց անվտանգությունը:

«Լրագրողներ են եկել, խաժամուժը հեռացել է, բայց մենք անընդհատ զգում ենք, որ պտտվում են մեր շուրջբոլորը: Այդ իսկ պատճառով ոստիկանությունից երաշխիք պահանջեցինք, որ քրեական տարրերը մեզ չեն խանգարի եւ չեն վնասի:  Սակայն  երաշխիք չեն տալիս, ասում են դեպք լինի, դիմեք մեզ»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:

Պարոն Ավետիսյանի խոսքերով, թեեւ «խաժամուժը» հեռացել է քաղաքի մուտքի մոտից, սակայն մտավախություն ունեն, որ նրանք կարող են հայտնվել:

«Տեղեկացանք, որ Գյումրիում ոստիկանները  հսկում են ՌԴ հյուպատոսարանի շենքը:

Ռեժիմը ոստիկանների  եւ այլ ծառայությունների կողմից ուղղորդվող կրիմինալի միջոցով, որոնց անունները մեզ հայտնի են եւ ավելի ուշ կհրապարակենք, փորձում է հակառուսական  տրամադրություններ հրահրել եւ սադրանքներ իրականացնել , որ հետո վերագրեն մեզ»:

Վ. Ավետիսյանն ասաց, որ «լարված թակարդը» տեսնում են եւ մտադիր չեն ընկնել ծուղակը,  «հաճույք չեն պատճառի ռեժիմին», այդ իսկ պատճառով հրաժարվում են Գյումրի մտնելու նախագծից: Կարդալ ավելին