Սոչին` ջրածածկ լինելու վտանգի առաջ․ մարդկանց զգուշացրել են հնարավոր տարհանման մասին․ լուսանկարներ

Սոչի քաղաքի իշխանությունները դիմել են ժողովրդին՝ խնդրելով բնակիչներին հավաքել անհրաժեշտ իրերը՝ հնարավոր տարհանմանը պատրաստ լինելու համար, հայտնում է rg.ru-ն։

Սոչիի Խորոտա և Մացեստա գետերի ջրի մակարդակը հասել է կրիտիկականի։

«Սոչիի Ադլերի և Խոստինսկի շրջաններում երկարատև հորդառատ անձրևների պատճառով Խորոտա և Մացեստա գետերի մակարդակը խիստ բարձրացել է։ Միացվել են ձայնային շչակները՝ բնակչությանը հնարավոր հեղեղումների ու գետերի ափերից դուրս գալու մասին հայտնելու համար։ Բնակիչներին հորդորում են հանգստություն պահպանել, նախապատրաստել փաստաթղթերն ու առաջին անհրաժեշտության իրերը, եթե իրավիճակը ստիպի տարհանում սկսել»,- ասված է հայտարարության մեջ։