Այսօր ավարտվել է վարչապետ 2022 թվականին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի գործով դատաքննությունը:
Վարչապետին ուղեկցող ՃՈ մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանը մեղավոր է ճանաչվել վրաերթի ենթարկելու գործով: Նրա նկատմամբ խափանման միջոցը մնացել է անփոփոխ՝ երկրից բացակայելու արգելքը:
Լրատվամիջոնցերի հաղորդմամբ, վրաերթի գործով մեղավոր ճանաչված վարորդ մայոր Արամ Նավասարդյանը մեկնաբանություն չի տվել, նա շարունակում է մնալ ազատության մեջ: Նավասարդյանի փաստաբանը եւս ներկա չի եղել նիստին:



















