«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը աշխատակիցների հետ հանդիպմանը սպառնալիքներ է հնչեցրել՝ պարտադրելով մասնակցել ընտրություններին․ FIP.am. տեսանյութ

«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը սպառնալիքներ է հնչեցրել՝ պարտադրելով մասնակցել ընտրություններին, հայտնում են Փաստերի ստուգման հարթակից։

Չարչյանը նշել է, որ ինքը «Հայաստան» դաշինքի թեկնածու է և եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա նա կիմանա այդ մասին։ Նշենք, որ Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 3-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով հարկադրելու համար:

Ընդորում, եթե այդ արարքը կատարվել է երկու կամ ավել անձանց նկատմամբ, ապա նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն դրա համար նախատեսված է ազատազրկում` չորսից յոթ տարի ժամկետով: