Փոքրիկ երաժիշտները երգով իրենց պատերազմը մղեցին. Տեսանյութ

Փոքր տարիքով, բայց մեծ ներդրմամբ․ համադասարանցիներ Արենը, Նարեկն ու Ալենը «Հայաստան» համահայկական հիմնադրամին 1 մլն 420 հազար դրամ են նվիրաբերել։

44-օրյա պատերազմի ժամանակ նրանք էլ իրենց պատերազմը մղեցին, զենք բռնել չէին կարող՝ 14 տարեկան էին, փոխարենը՝ փողոցում նվագում էին ու երգում, հասույթը՝ նվիրաբերում պետությանը։