Արտաշատում երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից. ՔԿ

Արտաշատում երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից. ՔԿ
Արտաշատում երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից. ՔԿ

Սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից:

Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը, այս պահին 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները: