Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 8 861 դեպք են հայտնաբերել մեկ օրում

 Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 8 861-ով: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել Է 4 483 471-ի, մարտի 24-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել Է 0,2 տոկոս:

Մեկ օրում մահացու վախճանների թիվն աճել Է 401-ով՝ մեկ օր առաջվա 427-ի դիմաց, մինչեւ 96 219:

Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) բարձրացել Է մինչեւ 2,15 տոկոսի մակարդակ, հետեւում Է շտաբի տվյալներից: Իր հերթին կորոնավիրուսից հետո բուժվածների թիվը մեկ օրում աճել Է 10 355-ով: Ընդամենն արդեն ապաքինվել Է 4 098 400 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը մնացել Է վարակվածների ընդհանուր թվի 91,4 տոկոսի մակարդակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: