Այսօր հոկտեմբերի 27-ի տարելիցն է

Այսօր հոկտեմբերի 27-ի տարելիցն է
Այսօր հոկտեմբերի 27-ի տարելիցն է

Այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին` Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած արյունալի դեպքերից 11-ամյա տարելիցը։
Տասնմեկ տարի առաջ այս օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խումբը ներխուժեց Աժ նիստերի դահլիճ ու գնդակահարեց 8 մարդու` ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, ինչպես նաեւ  պատգամավորներ Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին եւ օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին:

Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը տևեց շուրջ 4 տարի:  2003-ին  թվականի դեկտեմբերի 2-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին ցմահ ազատազրկման դատապարտեց։

Դատապարտվածներից երկուսը` Համլետ Ստեփանյանը` հանկարծամահ իսկ Վռամ Գալստյանը, ըստ պաշտոնական տվյալների, բանտում ինքնասպան է եղել:

© Medialab.am