Վրաստանում արդեն թույլատրվում է ակտիվ հանգիստը․ Aliq.ge

Վրաստանում արդեն թույլատրելի են ակտիվ հանգստի բոլոր տեսակները:

Կարելի է նաև սեմինարներ ու թրեյնինգներ անցկացնել բաց տարածքներում: Այս մասին այսօր հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից:

Այսօրվանից պաշտոնապես թույլատրված է Ռաֆթինգը, Կանյոնինգը, նաև օդային ու ցամաքային ակտիվ հանգստի այլ տեսակները: Ընդ որում՝ բոլոր միջոցառումները  պետք է անցկացվեն Առողջապահության նախարարության խորհրդատվությունները հաշվի առնելով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։