Արայիկ Հարությունյանի՝ ՔՊ շտաբ այցը դժգոհություն է հարուցել. բողոքի ակցիա Արցախի նախագահականի մոտ․ տեսանյութ

Ստեփանակերտում՝ Արցախի նախագահի նստավայրի դիմաց, բողոքի ակցիա է իրականացվում։ Քիչ առաջ համացանցում կադրեր հրապարակվեցին, որոնցից պարզ է դառնում, որ նախագահի նստավայրը շրջապատված է քաղաքացիներով։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Լուսինե Ավանեսյանը Factor.am-ին ասաց, որ ակցիայի պատճառն Արայիկ Հարությունյանի՝ նախօրեին Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ այցն է։