Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Ավան և Արաբկիր վարչական շրջանների մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 5-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 6-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը ամբողջությամբ, բացառությամբ՝ Քանաքեռ թաղամասի, Բուսաբանական, Գերցենի, Լեփսուսի 3, 4, 5, 6 փողոցների, Ռայնիսի փող. 90, 105 համարների, Գոգոլի փող. 108-ից բարձր համարների, Ռուբինյանց փող. 17-23 համարների՝ իրենց կոտորակներով, Էմինեսկուի փող. 1, 2 համարների,

Արաբկիր վարչական շրջանի՝ Հայրիկ Մուրադյան, Շրջանցիկ թունել, Արաբկիր 45, 47, 49, 51 փողոցների, Բաբայան փող. 12, 14, 16, 16/1 համարների, Ազատության պող. 1-11 համարների՝ իրենց կոտորակներով,

Ավան վարչական շրջանի՝ Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների,

Կենտրոն վարչական շրջանի՝ Մյասնիկյան պող. 1-15 համարների: