Անահիտ Ավանեսյանն այցելել է Գյումրու մի շարք ԲԿ-ներ

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրի բժշկական կենտրոնում և Գյումրի ԲԿ-ի հիմնանորոգված և վերազինված մանկաբարձագինեկալոգիական բաժանմունքում, ինչպես նաև Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում, «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայում» և Գյումրու Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայում:

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը ևս միացել է նախարարի շրջայցին: Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է ԲԿ-ների շենքային պայմաններին, հետաքրքվել բուժօգնության կազմակերպմամբ և COVID-19-ի դեմ իրականացվող պատվաստումային գործընթացով:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։