Վթար Երևան-Սևան ճանապարհին. 1 զոհ, 1 վիրավոր

Հունվարի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 44-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Սեատ» մակնիշի ավտոմեքենաներ. «Սեատի» 46-ամյա վարորդ Ռուստամ Աբրահամյանը մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։