Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության պետ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Տիգրան Ուլիխանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավար»,- նշվում է վարչապետի որոշման մեջ։