Արմավիրի մարզում նախատեսվում է իրականացնել շուրջ 3 մլն դոլարի ներդրումային ծրագիր

Արմավիրի մարզի Դաշտ համայնքում կկառուցվի սպորտային խաղերի և ընտանեկան հանգստի համար նախատեսվող ժամանցային համալիր: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

«Երեկ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի եւ ներդրողների հետ տեղում քննարկել ենք շուրջ 3 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը, որի արդյունքում կստեղծվի 160-ից ավել աշխատատեղ», -գրել է նա։

Արմավիրի մարզի Դաշտ համայնքում կկառուցվի սպորտային խաղերի և ընտանեկան հանգստի համար նախատեսվող ժամանցային համալիր Երեկ…

Posted by Vahan Kerobyan/Վահան Քերոբյան/Ваган Керобян on Wednesday, April 28, 2021