Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի․ Վալերի Բուայե

Ֆրանսիացի օրենսդիր Վալերի Բուայեն շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով՝ նշելով, որ Հայաստանը միշտ կկարողանա հույս դնել Ֆրանսիայի լիակատար աջակցության վրա։ Այս մասին Բուայեն գրառում է կատարել Facebook սոցցանցի իր էջում։

«Հայաստանի Անկախության օրը չմոռանանք այն կապերի մասին, որոնք միավորում են մեր երկու երկրները: Ավելի քան 2000 տարվա մշակույթով և հզոր ինքնությամբ հարուստ Հայաստանը Ֆրանսիայի կողքին պայքարեց մեր ազատությունների համար: Այսօր, ինչպես և երեկ, Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի:

Անկախության այս օրը Հայաստանը դեռ կանգնած է հազարավոր երիտասարդների կորստի, հայ բանտարկյալների ընտանիքների և հազարավոր վիրավորների անորոշության առջև: Ես հայ չեմ, բայց որպես ֆրանսիացի՝ ուզում եմ ասել, որ Հայաստանը Ֆրանսիայի քույրն է: Հուսով եմ, որ նա կարող է միշտ հույսը դնել մեր լիակատար աջակցության վրա»,- գրել է Բուայեն:

Աղբյուր՝ Factor.am