Հունվարի 9-ից կմեկնարկեն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները. ԿԳՄՍՆ

2024 թ. հունվարի 9-ին լրանում է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը, որի համար ձևավորվել է հոբելյանական միջոցառումների կառավարական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ հունվարի 9-ին կտրվի հոբելյանական միջոցառումների մեկնարկը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է.

11:00-ին՝ այցելություն Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկների խոնարհման արարողություն,

12:00-12։30՝ Փարաջանովի արձանի բացում Կինոյի տան հարակից հատվածում (քանդակագործ՝ Արա Ալեքյան),

12։30-13։30՝ Դավիթ Գալստյանի «Դրվագներ Ջոկոնդայի կյանքից» ցուցադրություն՝ Կինոյի տանը,

18:00-20։00՝ «Գյուրջիև» և «Բարեկամություն» համույթների ելույթներ Փարաջանովի թանգարանում:

Օրվա ընթացքում նախատեսվում են նաև՝

Մոսկվա կինոթատրոնին հարող տարածքում ֆոտոտաղավար, հարիսայի հյուրասիրություն,

շարժական ինստալյացիա/պերֆորմանս՝ Երևանի կենտրոնական փողոցներով՝ կեսօրին և երեկոյան ժամերին,

կինոդիտումներ՝ 12։00-20։00 Կինոյի տան դահլիճում (5 ֆիլմ):

Նշենք, որ Փարաջանովի 100-ամյակը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց հոբելյանների ցանկում: