ՀՀ-ն ներկայացնող Իրինա Զախարովան չի կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք 2024» մրցույթին

«Միսս Տիեզերք Արմենիա» ընտրված Իրինա Զախարովան չի կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք» մրցույթին:Այս մասին նշված է Miss Universe Armenia-ի ինստագրամյան էջում:

«Ցավոք պետք է տեղեկացնենք, որ «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթի հաղթող Իրինա Զախարովան չի կարողանա մեկնել Մեխիկո մասնակցելու «Միսս Տիեզերք» մրցույթին: Մենք երկար նախապատրաստական փուլ ենք անցել եւ յուրաքանչյուրս վճռական էր լավագույնս ներկայանալու:

Այնուամենայնիվ, ընտանեկան հանգամանքների պատճառով Իրինան ստիպված էր դժվարին որոշում կայացնել՝ հրաժարվելով մրցույթին մասնակցությունից: Շնորհակալ ենք բոլորին՝ այս դժվարին շրջանում աջակցության եւ հասկանալու համար: Իրինան շատերի համար ոգեշնչման աղբյուր է, եւ վստահ ենք՝ առջեւում նա շատ հնարավորություններ կունենա»,- ասված է հայտարարությունում։