Արցախի ղեկավարությունը ոչ միշտ է մասնակցել Սարդարապատի միջոցառումներին

Արցախի ղեկավարությունը ոչ միշտ է մասնակցել Սարդարապատի միջոցառումներին
Արցախի ղեկավարությունը ոչ միշտ է մասնակցել Սարդարապատի միջոցառումներին

Սարդարապատի հուշահամալիրում մայիսի 28-ին Առաջին հանրապետության տոնակատարություններին Արցախի իշխանությունների բացակայությունը տարբեր շահարկումների առիթ է դարձել։

Տարածվեցին տեղեկություններ, թե առաջին անգամ է, որ ԼՂՀ ղեկավարությունը ներկա չէ Սարդարապատի տոնակատարությանը։ Որոշները գրեցին, որ Հայաստանի իշխանությունները ԼՂՀ ղեկավարությանը հրավեր չեն ուղարկել։

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը նախագահ Բակո Սահակյանի բացակայությունը մեկնաբանեց զբաղվածության պատճառով։

«Դուք գիտեք, որ Արցախում են գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները, և նախագահը նրանց հետ հանդիպումներ է ունեցել: Միայն դա է պատճառը, հետին միտք փնտրել պետք չէ: Այս անգամ ընտրվեց այդ ձևաչափը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Բաբայանը։

Fip.am-ը որոշեց պարզել, թե արդյո՞ք Բակո Սահակյանը կամ ԼՂՀ բարձրաստիճան այլ  պաշտոնյաներ վերջին տասը տարում մշտապես մասնակցել են Սարդարապատի միջոցառումներին։ Ուսումնասիրեցինք ԼՂՀ և ՀՀ նախագահների պաշտոնական կայքերը։

Այսպես, ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքում չկա որևէ տեղեկություն Հայաստանում մայիսի 28-ի միջոցառումներին մասնակցության վերաբերյալ, իսկ ահա  ՀՀ նախագահի պաշտոնական կայքում 2009-2018 թթ.  տեղադրված են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ մայիսի 28-ի միջոցառումներից լուսանկարներ։

Ըստ այդմ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է մայիսի 28-ի տոնակատարություններին 2011,  2014 և 2018 թվականներին։ 2013 և 2015թվականներին Սարդարապատի հուշահամալիր այցելել է ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։

Այսպիսով, Արցախի բարձրագույն ղեկավարությունը 20092010, 20122016 և 2017 թվականներին ներկա չի եղել մայիսի 28-ի տոնակատարություններին։

Կարինե Կիրակոսյան

www.Fip.am