«Եթե երկարատև պատերազմ են ուզելու, մենք չենք հրաժարվելու». Արայիկ Հարությունյան

«Աշխարհում խաղաղություն ամենաշատը ուզում են արցախցիները, բայց մենք նաև չենք կարող պարտադիր պայման ընդունել մի երկրից, որի նպատակն է բնաջնջել Արցախի պատմությունը, ժողովրդին։

Հայտարարելու եմ հայրենական պատերազմ, և կոչ եմ անելու բոլոր հայերին՝ նյութական ու ցանկության դեպքում ֆիզիկական մասնակցություն ունենալ։

Եթե երկարատև պատերազմ են ուզելու, մենք չենք հրաժարվելու»,-այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: