«Հանրապետականի ցուցակում օլիգարխներ չկան»՝ ըստ ՀՀԿ նախագահի

«Հանրապետականի ցուցակում օլիգարխներ չկան»՝ ըստ ՀՀԿ նախագահի
«Հանրապետականի ցուցակում օլիգարխներ չկան»՝ ըստ ՀՀԿ նախագահի

«Առավոտի» դիտարկմանը, որ մարդկանց զայրացնում է խորհրդարանում հայտնված օլիգարխների կրթական մակարդակը, դաստիարակության աստիճանը, եւ ի՞նչն է խանգարում, որ ՀՀԿ-ն նման մարդկանց չբերեր խորհրդարան կամ հիմա հորդորի՝ դուրս գալ խորհրդարանից՝ տեղ ազատելով ավելի պատրաստված մարդկանց համար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց. «Հանրապետականի ցուցակում չկան այդպիսի մարդիկ (օլիգարխներ), եւ դա մեր դիրքորոշումն է, այսինքն՝ կուսակցության դիրքորոշումը խորհրդարանի մասով ամբողջովին արտացոլվում է իր համամասնական ցուցակում:

Ես դրա մասին ասել եմ եւ արել եմ, բայց ես երբեք չեմ ասել, որ Հանրապետական ոչ մի գործարար չի գալու խորհրդարան, այսինքն, ոչ թե գործարար, այլ այդպես ընկալվող մարդիկ, թեեւ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, նրանք գործարար չեն: Ես էդպես չեմ ասել եւ չէի էլ կարող ասել: Ինչո՞ւ չէի կարող, որովհետեւ ինձ ճանաչողները շատ լավ գիտեն, որ ես հարցերը լուծում եմ ոչ թե պարտադրանքի միջոցով, ոչ թե մահակով, եթե դրա անհրաժեշտությունը ծայրահեղ չի լինում, այլ այնպես, ինչպես հիմա ասացիք՝ խնդրանքով, հորդորով:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/18/216255/