«Ակնհայտ է, որ քննությունը տարվել է կոծկելու ուղղությամբ»․ Նիկոլ Փաշինյանը՝ Մարտի մեկի սպանության գործով ձերբակալության մասին

«Ես կարծում եմ՝ սա նախ ցույց է տալիս Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքը»,- այսօր լրագորղներին  ասաց վարչապետ նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Մարտի մեկի գործով առաջին ձերբակալությանը, որը կապված է սպանության հետ։

Հիշեցնենք, որ Մարտի մեկի զոհերից Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ  ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

«Այն փաստը, որ պարկուճները փոխված են, նշանակում է՝ ամեն ինչն է փոխված՝ մարդիկ, դեպքերը, դեմքերը։ Այս պայմաններում, եթե ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալվի, դա կարևոր է։ Ես ուղղակի այդ լուրն իմանալուց հետո նաև էմոցիոնալ պահեր եմ ապրել»,- այսօր լրագրողներին ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝  քանի որ հիմա դեռ խոսքը ձերբակալության մասին է, հայտնի չէ՝ նրան մեղադրանք կառաջադրվի, թե ոչ, հստակ ոչինչ հնարավոր չէ ասել։ Բայց մի բան ակնհայտ է, որ Մարտի մեկի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն։ «Ակնհայտ է, որ քննությունը հենց 2008 թվականի մարտի 1-2-ից սկսված տարվել է կոծկելու ուղղությամբ»,- ասաց նա։