Քաղաքապետարանը ներկայացրել է նոր երթուղուց օգտվելու մանրամասները

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է.

«Վաղը՝ փետրվարի 15-ին, նոր շարժակազմով կսկսի աշխատել 38 համարի երթուղին։

Առավոտյան ժամը 07.30-ից, թվով 11 ավտոբուս կաշխատի Ծարավ աղբյուր թաղամասից, Կենտրոնով մինչեւ Երեւանի ՋԷԿ եւ հակառակ ուղղությամբ։

No photo description available.

Մի քանի նկատառում՝ ուղեւորներին.

Պետք է վճարել նստելիս։

Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։

Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։

Շուտով կունենանք նաեւ էլեկտրոնային վճարման համակարգ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղեւորների եւ ընդհանրապես, երթեւեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթեւեկության ընթացքում չծխելու եւ հեռախոսով չխոսելու պահանջի մասին»։