Կորոնավիրուսի և Հայաստանի մասին ով և ինչի համար է տարածում այդ խուճապը` եզրակացությունները թողնում եմ Ձեզ. Ալեն Սիմոնյան

 ՀՀ Ազգային փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը գրում է.

«Կորոնավիրուսի և Հայաստանի մասին:

1.386.000.000 բնակչություն ունեցող Չինաստանում գրեթե 70.000 հիվանդության դեպք է գրանցվել: 2345 մարդ մահացել է և 20.000 ավելին` ապաքինվել:
Մեր հարևան Իրանում, ուր կա 81.160.000 բնակչություն, այս պահին գրանցվել է հիվանդությունից մահացության 4 դեպք, վարակվածների թիվը 14-ն է:
Մենք պետք է շատ զգույշ և ուշադիր լինենք, բայց միևնույն ժամանակ այն արհեստական խուճապը, որը այսօր կոնկրետ լրատվամիջոցներ փորձում էին տարածել, ուղղակի անընդունելի է:

Ասածս ինչ է` հարգելի՛ համաքաղաքացիներ, հետևեք միայն պաշտոնական լրահոսին, ՀՀ առողջապահության նախարարության արձագանքին և տրված ինֆորմացիային:
Իսկ թե ով և ինչի համար է տարածում այդ խուճապը` եզրակացություններն այս անգամ թողնում եմ Ձեզ, իսկ լուսանկարները` թեթև հուշում 😉»։

https://www.facebook.com/simonyanalen/posts/2585673831559657