Մադրիդում ռեկորդային քանակի ձյուն է եկել, ինչի հետևանքով կաթվածահար վիճակում է երթևեկությունը․ Տեսանյութ

Իսպանիայում այս օրերին վերջին հիսուն տարիների ընթացքում ամենաձնառատ ձմեռն է և հայտնի է արդեն առնվազն 3 մարդու մահվան դեպքի մասին։

Russia Today-ի փոխանցմամբ, Մադրիդում ռեկորդային քանակի ձյուն է եկել, ինչի հետևանքով կաթվածահար վիճակում են երթևեկությունը, երկաթուղային ճանապարհները, օդանավակայանների աշխատանքը։ Երկրի 10 նահանգներում վտանգավորության «կարմիր» մակարդակ է հայտարարվել։