Ազգային Ժողովրդավարական Բեւեռը Բելառուսի ազատատենչ ժողովրդին մաղթում է արդարության ու ժողովրդավարության հաղթանակ. հայտարարություն

Ազգային Ժողովրդավարական Բեւեռի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Ազգային Ժողովրդավարական Բեւեռը խստորեն դատապարտում է Բելառուսի նախագահական ընտրություններից հետո բռնապետ Լուկաշենկոյի՝ ժողովրդի դեմ բռնության եւ հալածանքի միջոցով իշխանությունը պահպանելու փորձերը։

Միևնույն ժամանակ՝ մեր խիստ անհամաձայնությունն ենք հայտնում բռնապետին հապշտապ կերպով շնորհավորելու՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի անպատասխանատու եւ անընդունելի դիրքորոշման նկատմամբ, որը վարկաբեկում է մեր պետության եւ ազգի միջազգային համբավը։

Ազգային Ժողովրդավարական Բեւեռը Բելառուսի ազատատենչ ժողովրդին մաղթում է արդարության ու ժողովրդավարության հաղթանակ, խաղաղություն եւ բարգավաճում։

Ազգային-ժողովրդավարական բեւեռի նախաձեռնող խումբ»։