Այսօր երեկոյան հանդես կգամ ուղերձով. ՀՀ նախագահ

Այս օրերին բոլորս անհանգստություն ու ցավ ենք ապրում, ոմանք՝ բարձրաձայն, ոմանք՝ անձայն, ոմանք՝ ի լուր բոլորի, ոմանք՝ իրենց հոգու ներսում։Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Բայց բոլորիս ցավը նույնն է՝ Հայրենիքը: Կոչ եմ անում լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն: Այսօր երեկոյան հանդես կգամ ուղերձով», -ասել է նա։