Զորամասերից մեկի մարտական հենակետերում մայիսի 7-ին իրականացվել են ստուգումներ

ՀՀ ԶՈւ 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում մայիսի 7-ին իրականացվել են ստուգումներ:

Զորամիավորման հրամանատարի  բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ  Հ. Պետրոսյանը ծանոթացել է զինծառայողների կեցության պայմաններին, ստուգել անձնակազմի ֆիզիկական, մարտական և բարոյահոգեբանական պատրաստությունը:

Հաշվի առնելով դիրքերի տեղակայման բարձրությունն ու մարտական հերթապահության առանձնահատկությունները՝ տրվել են անհրաժեշտ ցուցումներ ինժեներական ամրաշինական աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։