«Մենք մտնելու ենք խորհրդարան վերականգնվելու համար». Վահրամ Բաղդասարյան

«Մենք մտնելու ենք խորհրդարան վերականգնվելու համար». Վահրամ Բաղդասարյան
«Մենք մտնելու ենք խորհրդարան վերականգնվելու համար». Վահրամ Բաղդասարյան

«Մեզ համար գերնպատակ չի եղել լինել իշխանություն, կամ  ընդդիմություն: Քաղաքական զարգացումների արդյունքում քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն եւ ընդդիմություն լինել, եւ իշխանություն: Եթե ասում եմ ընդիմություն՝ այսինքն, նաեւ փոքրամասնություն ԱԺ-ում: ՀՀԿ-ն եղել է եւ փոքրամասնություն, եւ իշխանություն, եւ պատրաստ է նորից լինել փոքրամասնություն»:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա հայտարարել է, թե գնահատականը պետք է ժողովուրդը տա՝ իր քվեարկությամբ, բայց ճիշտն այն է, որ յուրաքանչոյւր քաղաքական ուժ, եթե մտնում է քաղաքական դաշտ, պետք է պայքարի, որպեսզի վերցնի մեծամասնություն եւ իշխանություն լինի:  Իսկ եթե այդ նպատակը չկա, ապա ըստ նրա, քաղաքական ուժերը մտել են այլ նպատակների համար:  

«Մենք մտնում ենք Ազգային ժողով մեր դեմքը ցույց տալու, վերականգնվելու համար»,- ասել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ եթե լինի հնարավորություն՝ կվաստակեն համապատասխան ձայները, չի ինի՝ որպես ընդդիւմադիր ուժ կմտնեն, հնարավոր է նաեւ ընդհանրապես ներկայացված չլինեն Աժ-ում: