Ֆրանսիայի առողջապահության և խնամքի ոլորտների շուրջ 3000 աշխատակիցների աշխատանքը կասեցվել է՝ COVID-19-ի դեմ պատվաստումներ չստանալու պատճառով․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Ֆրանսիայի առողջապահության և խնամքի ոլորտների շուրջ 3000 աշխատակիցների աշխատանքը կասեցվել է՝ COVID-19-ի դեմ պատվաստումներ չստանալու պատճառով. այս մասին հայտարարել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը:

Նշենք, որ պատվաստումները այժմ պարտադիր են Ֆրանսիայում բուժօգնության, տնային խնամքի և շտապ օգնության աշխատողների համար, և մինչև վերջնաժամկետը անձնակազմը պետք է ստացած լինի պատվաստանյութի գոնե առաջին դեղաչափը։