Իշխանական պատգամավորները ծեծել են «Հայաստան» դաշինքի օգնականներին․ պնդում է դաշինքի աշխատակիցը. տեսանյութ

Ազգային ժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում իշխանական պատգամավորների կողմից  ծեծի են ենթարկվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները:  Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի աշխատակիցը:

Մանրամասներ է ներկայացնելով՝ նա նշեց. «Իշխանական պատգամավորները, (ֆիքսել եմ մասնավրապես Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին և Սիսակ Գաբրիելյանին) հայհոյել և ծեծի են ենթարկել մեր տղաներին, պետական պահպանության ծառայության աշխատակիցները կանգնած էին, ոչ մի բան չէին անում»: Աշխատակիցը հավելեց, որ պատճառներից տեղյակ չէ:

Աղբյուր՝ Factor.am