Ինչ է իրականում թաքնված «Ռուսաստանը չի ուզում կամ չի ցանկանում օգնել Արցախում» քարոզչության տակ․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքաագետ Ստայոպա Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Գիտե՞ք, թե ես ինչու եմ շատ սթափ նայում Ռուսաստանի քաղաքականությանը, ու ոմանց նման անտեղյակ կամ միտումնավոր

1․ չեմ գոչել ու գոչում՝ պարոն Փաշինյան, հպարտությունը մի կողմ դրեք ու նամակ գրեք ՌԴ նախագահ Պուտինին, թող գա մեզ հետ միասին Արցախը պաշտպանի,

2․ չեմ հավատացել ու հավատում այն հիմարություններին ու միտումնավոր ու դավաճանաբար տարածվող բամբասանքներին, թե Վ․Պուտինը չի գալիս, որովհետև ուզում է, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը իշխանությունը փոխանցի պրոռուսական մեկին,

3․ չեմ կասկածել, որ Վ․Պուտինը ցանկանում է լինել Արցախյան հակամարտության գոտում, բայց դա չի կարողանում անել Ն․Փաշինյանի պատճառով, այլ որովհետև հենց Ռուսաստանն է հանուն Ադրբեջանին տիրանալու նպատակի իր ձեռքով փակել բոլոր հնարավորությունները 2008թ․ հունիսի 3-ին Բաքվում ու դրանից առաջ՝ Մինսկի խմբի տրոյկայի ներսում։

Կարդացեք փաստաթուղթը՝ 2008թ․ հուլիսին 3-ին Բաքվում ՌԴ նախագահ Դ․Մեդվեդևի ու Ադրբեջանի նախագահ Ի․Ալիևի միջև ստորագրված Բարեկամության ու ռազմավարական գործընկերության հռչակագրի ու հատկապես կոնֆլիկտների լուծմանը վերաբերող II բաժնի ընդգծված կետերը,

1․ Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնամխելիությունը ու դրանք բռնի փոխելու անթույլատրելիությունը, և այդ խաղի կանոնի շրջանակներում Ադրբեջանն ու Ռուսաստանը համագործակցում են Կասպիական ավազանից մինչև Հարավային Կովկաս անվտանգության ոլորտում,

2․ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում իր ջանքերը կուղղի նրան, որպեսզի հակամարտությունը շուտափույթ կարգավորվի ու դա հենվի ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ փաստաթղթերի վրա,

3․ Ռուսաստանը ամեն ինչ կանի, որ ադրբեջանցի փախստականները շուտափույթ վերադառնան․․․2008թ․ հուլիսի 3։ Ստորագրված է Բաքվում։ Որտե՞ղ էր Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի Թավշյա հեղափոխությունը։ Ազատության հրապարակում։ Միտինգ էր անում մարտի 1-ի սպանդի համար, ինչպես բոլորս՝ “թավշյա հեղափոխականները”։

Կրկնեմ։ 2008թ․ Արևմուտքի կողմից Կոսովոյի միակողմանի ճանաչման գործըթնացի մեկնարկից ու Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչումից 5 րոպե պակաս։ Ի՞նչ է ասվել։ Արցախի դեպքում Կոսովոյի մոդել չի կիրառվելու, եթե Կասպիական վազանում ու Հրավային Կովկասում միասին գործենք։ Նաբուկո չլինի։ Չեղավ։ Եղավ TAP/TANAP: Ռուսաստանն էլ է զայրացած, որ դա եղավ, Ադրբեջանն էլ է խռոված, որ խոստումը չկատարվեց։ Դրա համար իր խաղում Ռուսասաստանին փոխարինեց Թուրքիայով։ Դրա համար անշուշտ կպատժվի։ Կասկած չունեմ։ Բայց վերադառնանք առաջադրված հարցերին։

Ի՞նչ շրջան էր Հայաստանում։ Ռ․Քոչարյանը 2007թ․ Մադրիդում պաշտոնապես ընդունել էր Մադրիդյան առաջարկությունները, իշխանությունը մարտի մեկով փոխանցել էր Սերժ Սարգսյանին, իսկ հենց նույն ընթացքում Ալիևը ընկած բոլորին համոզում ու ամուսնանալ էր պարտավորվում, եթե իր սահմանները անձեռնախելի մնան Մադրիդյան հենքի վրա կարգավորման գործընթացում։ Իսկ Մինսկի խմբի եռյակի+2-ի շրջանակներում թե այդ ժամանակ, թե դրանից ավելի առաջ հստակա պայմանավորվածություն կա․ նրանցից ոչ մեկի զինվորականը խաղաղպահ չի լինելու։ Երեկ էլ ԱՄՆ նախագահի ազգային անվտւանգության հարցերով խորհրդականը հիշեցրեր հատուկ Վ․Պուտինի, որ դա է կանոնը ու նպետք է պահվի՝ դա անելու համար հիշելով, որ սկանդինավյան երկրների զինվորականները կարող են լինել։

Հետևաբար՝ Ռուսաստանը կարող է գալ ու Արցախում պաշտպանել մեզ միայն հետևյալ դեպքում․

1․ Երբ ՄԻԱՅՆ Ադրբեջանը խնդրի, ում տարածքային ամբողջականությունը նա ճանաչել է այս փաստաթղթով, իսկ դա չի լինելու։ Թուրքիան, որ բավական շատ բան է դրել խաղի մեջ, թույլ չի տա, որ ինքը անի․․․ իսկ սանատորիա գնացողը լինի Ռուսաստանը կամ սկանդինավցին․․․

2․ Երբ Մինսկի խմբում թքի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, ասել է թե՝ ԵԱՀԿ-ի, ու ՄԱԿ-ի վրա, ում անուղղակի հովանում ներքո է Մինսկի պրոցեսը։ Իսկ դա իր վրա թանկ կնստի՝ կլքի ոչ միայն Մինսկի խումը, որը աշխարհի ուժային կենտրոնների հետ “բազարի” եզակի հարթակն է, այլ կարող են պատժել նաև ՄԱԿ-ի ԱԽ-ից հանելով՝ եթե դեմ գնա գլոբալ պայմանավորվածություններին։

3․ Եթե Մինսկի խմբում ԱՄՆ ու Ֆրանսիան խնդրեն Ռուսաստանին ու համաձայնեն նրա լուծմանը, ինչի մասին Վ․Պուտինը 2 օր առաջ վերջին անգամ դիմեց նրանց, բայց մերժում ստացավ Վաշինգթոնից։

4․ Եթե ՄԱԿ-ի շրջանակներում կայացվի հակահաբեկչական կոալիցիա կազմելու որոշում, որ բոլորը մտնեն Արցախի դեմ պատերազմ բերված ահաբեկչական խմբավորումների դեմ։ Ես սրան ավելի հավանական սցենար եմ համարում, քան թե որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան լիազորագիր կտան Ռուսաստանին միայնակ մտնելու հակամարտության գոտի։ Ու վախենամ պատերազմը չկանգնացնելու Ադրբեջանի ու Թուրքիայի համառության, Թուրքիային ու ահաբեկիչներին պատերազմից չհանելու պնդաճակատությանը հաջորդելիք հաջորդ քայլերից մեկը դա լինի։ Որովհետև ԱՄՆ և Ֆրանսիան չեն համաձայնի նաև, քանի որ 2008-ի նոյեմբերին էլ հանաձայնեցին Մայենդորֆից հետո պրոցեսը հանձնել Ռուսաստանին ձեռքը, բայց դրա ավարտը Լավրովի պլանն ու 2016թ․ պատերազմն էին։ Ու Նիկոլ Փաշինյանին Վ․Պուտինին նամակ գրելու կամ նրա անունից Մոսկվայում հանդիպումներ ունենալու լիազորութուններ ակնարկող Ռ․Քոչարյանն ու նրան փոխարինած Սերժ Սարգսյանը ի՞նչ էին անում 2007-2008-ին։ Չէի՞ն կարողանում մի նամակ գրել, այսպիսի բովանդակությամբ․ “Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, խնդրում ենք ձեզ չհամաձայնել Արցախի 5+2 տարածքները ճանաչել Ադրբեջանի միջազգայնորեն “անձեռնամխելի” սահմանների ներսում, որովհետև դրա մեջ է ընկնում նաև Արցախն ամբողջությամբ։ Իսկ դրանք ու նախկին ԼՂԻՄ-ը հայկական տարածքներ են։ Դա անելը կհակասի նույն Մինսկի խմբի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածություններին, որ տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների ինքնորոշոման ու հավասարության, և ուժի կամ կիրառման սպառնալիքները հավասար սկզբունքներ են, ու ձեզ դա 20020թ․ հոկտեմբերի 30-ին կհիշեցնի ԱՄՆ նախագահ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Օ՛Բրայընը։ Որովհետև, հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, Արցախի միջազգային իրավական ստատուսն այս պահին առնվազն “վիճելի տարածքն է” ու եթե հայկական կողմին թույլատրված չէ ու չի լինելու ասել “Արցախը Հայաստան է և վերջ”, ապա չպետք է թույլատրվի նաև Ադրբեջանին ասել՝ “Ղարաբաղ բիզիմդիր”։

Ու վերջում, Վլադիմիր Վլադիմիրովիչ, խնդրում ենք պայմանավորվել, որ որպես հայ ժողովրդի հետ ռազմավարական բարեկամ, պատերազմի դեպքում կմիջամտեք, զորքուզրահով կգաք և Հայաստանի հետ կկանգնեք Աղդամի, Հորադիսի, Թալիշի, Մռավի մատույցներում։ Հարգանքներով ձեր՝ ՀՀ նախկին ու գործող նախագահներ”։

Չեն գրել չէ՞։ Չեն գրել։ Չեն կանխել չէ՞ այս ամենը։ Չեն կանխել։ Ավելի են խորացրել։ Որտե՞ղ էին Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նոր իշխանությունները, Սորոսը։ Միգուցե շատ տեղ, բայց ոչ այս ամենում։ Հիմա, պարզվում է, մեզ հյուսիսից ու Երևանում օգնողներ կան, բայց Փաշինյանը չի թողնո՞ւմ կամ չի լիազորո՞ւմ դա անել։ Հիմա պարզվում է՝ հյուսիսից մեզ չեն ուզում օգնել, որովհետև մեր իշխանություններին չե՞ն սիրում։ Ոչ, սիրելիներս, այս կարգի կեղծ, հակապետական, ու դավաճանական դիսկուրսներն իրենց սատելիտներով բամբասանքով տարածխելով ուղղակի ուշադրություն են շեղում 2007-ից կատարվածից, դրա իրական բովանդակությունից, նախկինից եկած պայմանավորվածություններից, Ռուսաստանի իրական փակուղիներից։ Ու բոլորն իրենց գործած սխալները քողարկելու համար փորձում են մեղքը բարդել Նիկոլ Փաշինյանի վրա․ Կրեմլին սպասարկող փորձագետներն են դա անում, որովհետև այս հարցերում ժամանակին իրենք են խորհուրդներ տվել, որ այսպես արվի․․․ իսկ Ռուսաստանը հայտնվել է փակուղու առաջ։

Հայաստանի նախկին իշխանություններն են լռել, համաձայնել, չխոչընդոտել այս ամենին ու այժմ ուզում են ասել, որ իրենք չեն մեղավոր․․․․Իսկ ո՞վ է մեղավոր, որ բոլոր ժամանակներում Հայաստանի անվտանգության ամենալուրջ թատերաբեմում ու ուղղությամբ, որտեղ ամենաահարկու՝ ադրբեջանաթուրքական պատերազմի սպառնալիքն է, անվտանգության համակարգը բոլոր՝ անհատական, ազգային ու ռեգիոնալ մակարդակներում հնարավորինս կատարյալ չէ, անվտանգության հովանոցներ չկան, հենց նույն ռեգիոնալ մակարդակում լրջագույն ու խոշորագույն անցքեր կան անվտանգության հովանոցի վրա, որովհետև պայմանագրային հենքում այսպիսի ու նման այլ լիքը բաներ կան, որոնք այդ անցքերը ստեղծում են։ Այստեղ էլ մեղավորը հո Նիկոլ Փաշինյանն ու Թավշյա հեղափոխությունը չե՞ն։Ու եթե որևէն մեկին թվում է, թե այսպիսի դիսկուրսներով “պարտությունը” թողնվելու է նոր իշխանության վրա, ապա չարաչար սխալվում է։ Նախ որ հաղթելու ենք, ապա՝ գյուղից մարդ չկա ու պրոցեսներից լիքը տեղյակ մարդ կա ու դա չենք թողնելու անել։

Վերջում, անգամ այս փաստաթուղթը ինձ չի տխրեցնում, չի տրամադրում Ռուսաստանի դեմ, որքան էլ այն գլխացավանքներ ստեղծեց թե Ռուսաստանի, թե Հայաստանի համար։Սանձազերծված պատերազմում Ադրբեջանի կողքին Թուրքիայի ու տեռորիստների առկայությունը վկայում է, որ 2008-ի պայմանավորվածություն է խախտվել հենց Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա եռանկյան ներսում։ Խախտվե է այս պայմանագիրը, որը եթե Ռուսաստանը ցանկանա էլ իրականացնել, այժմ կամ անհնար է, կամ անիմաստ։ Անհնար է, որովհետև Մինսկի խմբի ԱՄՆ ու Ֆրանսիայի համանախագահները դա չեն թողնում ու թողնելու։ Անիմաստ է, որովհետև դրա արդյունքում Ադրբեջանը պարտական է մնում ոչ թե Ռուսաստանին, առավել ևս Արևմուտքին, այլ Թուրքիային։ Ու որպեսզի դա տեղի չունենա, Ռուսաստանը վաղ թե ուշ հասկանալու է, որ միակ լուծումն իր համար Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հետ 1994թ․ սահմանները վերականգնելն է, որպեսզի Բաքվում հասկանան, որ Թուրքիայի միջոցով ոչ մի հարց չեն կարողանում լուծել։ Այլապես կորցվում է Ադրբեջանն իսպառ և անհետք․․․ Ըստ որում կորցնում են բոլորը՝ նաև ԱՄՆ ու Եվրոպան, որովհետև Կովկասի ռեգիոնալ ենթակառուցվածքների (որի վրա Ռուսաստանը դարերով, իսկ Արևմուտքը՝ 30 տարի միլիարդներով փող է դրել) բանալիները վերցնում է Թուրքիան իր ահաբեկիչներով, որոնք կարող են շատ հարմար տեղավորվել այստեղ ու մի օր պայթեցնել Արևմուտք-Արևելք, մյուս օրը՝ Հյուսիս-Հարավ ենթակառուցվածքները՝ կատաղության հասցնելով ԱՄՆ-ին, Իրանին, Ռուսաստանին ու Չինաստանին․․․Ու նաև դրա համար են պահանջում Թուրքիային իր ահաբեկիչներով դուրս գալ այստեղից։

Չանելու դեպքում պատժելու են, որովհետև բոլորն այդպիսի կենսական շահեր ունեն՝ սիրեն թե չսիրեն միմյանց ԱՄՆ, Ռուսաստանը ու Ֆրանսիան։ Ու դրա համար են ասել՝ պատերազմը պետք է կանգնի, քաղաքական պրոցեսը վերականգնվի, Թուրքիան ու ահաբեկիչները դուրս գան, որպեսզի դրա արդյունքում այստեղ չհայտնվեն ոչ միջազգային տեռորիզմը, ոչ Ռուսաստանն ու Իրանը․․․Ու այս բարդ խաղում, այո, Փաշինյանը երիցս ճիշտ է․ մենք բարեկամներ ունենք՝ Մոսկվայում, Փարիզում, գրեթե ողջ Եվրոպայում, Վաշինթոնում, Բեռլինում, արաբական երկրներում, անգամ Պեկինում։ Իսկ ճի՞շտ է արել Ն․Փաշինյանը Վ․Պուտինին նամակ գրելով։ Եթե չլիներ Հայաստանի հարավում առկա վիճակը, որտեղ մեկ մեկ ռուբեր են ընկնում, կասեի՝ սխալ չի արել։ Որովհետև գիտեմ, որ Փաշինյանը գիտեր, թե ինչ պատասխան է գալու։ Դրա մասին Վ․ Պուտինը հստակ արտահայտվել է հենց այս պատերազմի շրջանում։ Բայց այս պահին կասեմ՝ ճիշտ է արել․ նախ՝ ներսում փակելով հակապետական ու իրենց կերած բողկերը սվաղել փորձող բերաններ, որոնց կարող են որոշ միամիտ ու անտեղյակ մարդիկ հավատալ։ Ապա՝ Էրդողանին ու Ալիևին հասկացվել է, որ կրակի հետ են խաղում, որովհետև Ռուսաստանը կատարել, կատարում ու կատարելու է Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները։ Եթե ես սխալ եմ հասկանում, ու ուրիշ բան է, ապա կստացվի, որ Ռուսաստանը թողել է, որպեսզի Ադրբեջանը Թուրքիայի միջոցով լուծի խնդիրը, քանի որ ինքը 10 և ավելի տարիներ չի կարողացել անել խոստացածը, ինչի օգտին նույնպես փաստարկներ կարող են լինել։ Բայց ես չեմ կարծում, թե Ռուսաստանը հրաժարվել է ամբողջ Կովկասում իր ազդեցությունը հաստատելու գաղափարից․․․ Այս դեպքում պետք է ենթադրենք, որ մենք ենք միամիտ․․․Սակայն փաստերն այլ բան են հուշում․․․Պատժելու են՝ նախ Ադրբեջանին, ապա Թուրքիային։ Ու դա կարող է անգամ արժենալ պետականություն․․․Հաղթելու ենք։