Երանոսում հողին են հանձնել Արցախյան վերջին պատերազմում հերոսացած զինծառայողի աճյունը

 Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում 2021 թվականի մարտի 11-ին  հողին է հանձնվել Արցախյան վերջին  պատերազմում նահատակված Արսեն Արտակի Սոլկարյանի աճյունը։

Ինչպես «Արմենպրես» -ին   տեղեկացրեց Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը, Արսեն Սոլկարյանի աճյունը հայտնաբերվել է վերջերս, մարտական գործողությունների տարածքից, ճանաչվել նույնականացման միջոցով եւ տեղափոխվել Երանոս գյուղ ու ամփոփվել տեղի գերեզմանոցում։ Երանոսցիները ցավով ու հպարտությամբ վերջին հրաժեշտն են տվել հայրենիքի հեևոս պաշտպան զինվորին։

Մանրամասները՝ այստեղ