Պատմական զեղումներով.ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Պատմական զեղումներով.ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պատմական զեղումներով.ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ի հայտ գալու հետեւանքներից մեկն այն էր, որ այդ խմբակցության ցանկացած ներկայացուցչի քննադատություն իշխանական թեւի կողմից հակադարձվում է՝ «բա որ ձեր ժամանակ» փաստարկով: ՀՀԿ պատգամավորները նկատի ունեն, որ իրենց գործընկերների մի մասը 90-98 թվականներին հնարավորություն է ունեցել այս կամ այն չափով ազդելու իրավիճակի վրա: Այդ չափը ակնհայտորեն տարբեր է. Հրանտ Բագրատյանն ու Գագիկ Ջհանգիրյանը օժտված էին մեծ իրավասություններով, Արամ Մանուկյանի եւ Լեւոն Զուրաբյանի ազդեցությունը շատ ավելի համեստ էր: Իսկ Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը «նախկին իշխանության» հետ ընդհանրապես կապ չունեն:

Բայց հարցն ունի ավելի սկզբունքային բնույթ: Արժե՞ արդյոք ընդհանրապես ցանկացած հարցի քննարկման ժամանակ հիշել անցյալը եւ հիշել, թե ով ինչ է արել, ենթադրենք, 10, 15, 20 տարի առաջ, ու ով ինչի համար է մեղավոր: Հասկանում եմ, որ երբեմն նման հիշեցումներից հնարավոր չէ խուսափել: Օրինակ՝ երբ նույն Գագիկ Ջհանգիրյանը հանդես է գալիս որպես մարդու իրավունքների պաշտպան եւ իրավական համակարգի բարեփոխման ջատագով, մնացած իրավապաշտպանների մոտ կարող են կասկածներ առաջանալ նրա անկեղծության վերաբերյալ: Չնայած տեսականորեն հնարավոր է, որ նա ապաշխարել է, այսպես ասած՝ հավատացել է ու փոխվել, եւ հիմա միանգամայն անկեղծ է:

Բայց երբ խոսք է գնում սոցիալական, տնտեսական, առավել եւս՝ քաղաքական, հասարակական խնդիրների մասին, կարեւոր է համատեքստը, այն կոնկրետ վիճակը, որում գտնվում էր երկիրն այն պահին: Այս շաբաթվա բանավեճերում կարծես թե շրջանցվում է այդ փաստը: 90-ականների արտագաղթը եւ այսօրվանը տարբերվում են իրենց ծավալներով, նշանակությամբ, հետեւանքներով: Պետք չէ իրար աչք կոխել զանազան թվեր՝ ապացուցելու համար, թե ով է ավելի վատը: Սեւանից ջուր քաշելու մասին միայն խորանարդ մետրերով խոսելը նույնպես սխալ է, պետք է հասկանալ, թե ինչու էր դա արվում 20 տարի առաջ եւ հիմա: Թե ինչի համար են հանել Խոսրով Հարությունյանին վարչապետի պաշտոնից նույնպես շատ հետաքրքիր հարց է, բայց այն պարզելու համար անհրաժեշտ է վերականգնել այն տարիների ամբողջ մթնոլորտը:Կարդալ ավելին