Ստեփանակերտում արցախցու վերածնունդը խորհրդանշող քանդակ է տեղադրվել

Նախօրեն Ստեփանակերտի «Մենք են, մեր սարերը» կոթողի հարակից տարածքում տեղադրվել է արցախցու վերածնունդը խորհրդանշող քանդակ։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հեղինակը քանդակագործ Վարազդատ Համբարձումյանն է, ով իր բազմաթիվ աշխատանքները տարիներ շարունակ անձամբ է տեղադրել Արցախի զորամասերում։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«Զորամասերում իմ տեղադրած թուր-խաչերը հայտնի են իրենց խրոխտությամբ. դրանք խորհրդանշում են Աստծո՝ թրի նմանվող խոսքը։ Վերածնունդը խորհրդանշող քանդակն իմ հույսի արգասիքն է, և հուսանք, որ այն նաև բարության նշան է», – նշել է Վ. Համբարձումյանը և հավելել, որ քանդակի կողքին հետագայում կտեղադրվի նուռ, որը կնշանակի, որ վերածնունդը պտղաբեր է։Նրա խոսքով՝ քանդակված ծառի ամեն մի ճյուղը մի փորձություն է, որը հայ ազգը պետք է կարողանա հաղթահարել ու վերածնվել, որովհետև հայի արմատը խորն է։ Քանդակի տեղադրման վայրի հարցում վարպետին ընդառաջել է Ստեփանակերտի քաղաքապետարանը։

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

«Վերածնունդ խորհրդանշող քարակերտ կոթողը պատերազմից հետո կտա իր պտուղները, և ազգը կվերածնվի։ Այս օրերին մենք Եղբայրական գերեզմանոցում ներկա ենք գտնվում մեր զոհված տղաների հիշատակին նվիրված միջոցառումներին. և զուգահեռաբար այս քանդակի տեղադրումը ինքնին խորհրդանշում է, որ ոչ մի բան չի մոռացվել, մենք հիշում ենք մեր տղաների սխրագործությունը, նայում ենք դեպի մեր ապագան մեր երեխաների համար վերածնվող հայրենիքում»,- ասել է Ստեփանակերտի փողքաղաքապետ Սամվել Ղուլյանը՝ հույս հայտնելով, որ նման քանդակներ կտեղադրվեն նաև Հանրապետության տարբեր շրջաններում, ու դա ժողովրդին նոր ոգի ու կամք կհաղորդի։

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ