«Կապիտուլյացիա» վտանգավոր ձևակերպումը մեր քաղգործիչների կողմից ավելի շատ է շրջանառվում, քան թշնամու. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««Կապիտուլյացիա» վտանգավոր ձևակերպումը, որպես հետպատերազմյան կամ ապագա իրավիճակի նկարագիր մեր քաղաքական գործիչների կողմից և մեր մամուլում ավելի շատ է շրջանառվում, քան թշնամու գործիչների և իրենց մամուլի կողմից: Մեր պետությունը կապիտուլացված կամ ապագայում անխուսափելի կապիտուլացվող նկարագրողներն թշնամուց ինչո՞վ են տարբերվում»: