Կոտայքի ոստիկաններն առանձնապես խոշոր չափի թմրամիջոց են հայտնաբերել․ Տեսանյութ

Ապրիլի 14-ին ոստիկանության Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի քրեական հետախույզները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Գետամեջ գյուղից ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 54-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն, չորացված, մանրացված բուսական զանգված:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողն իր տնից ներկայացրեց առանձնապես խոշոր չափի՝ 1 կգ 870 գրամ կանեփի 5 թուփ և ստվարաթղթե երկու արկղ՝ 800 գրամից ավելի կանեփանման զանգվածով։
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը կանեփ է, քաղել է իր տան հետնամասի հողատարածքից՝ իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: