Նոր օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողություններ պարունակող երեւույթները նվազեցնելուն

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«ՀՀ Աժ պատգամավոր Մերի Գալստյանի հետ մշակել եւ ներկայացրել ենք «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագիծ։

Նախագծի ընդունման եւ կիրակման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողություններ պարունակող բացասական երեւույթները, ունենալ կենդանիների բարեկեցության ու պաշտպանվածության ապահովման հստակ մեխանիզմներ»: