Ազգային ժողովը քիչ առաջ 25 կողմ ձայների հարաբերակցությամբ չընդունեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «2021 թվականի մայիսի 12-ից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման, ՀՀ-ի նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում ՀՀ կառավարության կողմից իրականացված գործողությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
Մինչ քվեարկությունը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը նախագծի տեքստում բովանդակային փոփոխություններ կատարելու առաջարկությամբ է հանդես եկել, սակայն «Լուսավոր Հայաստանը» չի ընդունել դրանք: ««Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը», -հայտարարեց Մակունցը:
Քվեարկությանը մասնակցեցին և կողմ քվեարկեցին միայն «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները ու հատուկենտ պատգամավորներ «Բարգավաճ Հայաստանից»: