Կյանքին վտանգ չի սպառնում. Ավանեսյանը՝ վաշտի կացարանում հրդեհից տուժածների առողջական վիճակի մասին

Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցածհրդեհի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակին:

«Բավարար է: Ինչպես գիտեք, այրվածքներով պացիենտները սովորաբար բավականին երկար բուժում են ստանում: Որոշ դեպքերում նաև վերականգնողական ընթացք, մի քանի վիրահատությունների շրջան ունենք: Այս պահին անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է, առաջիկայում էլ ինչ-որ անհրաժեշտ լինի նրանց առողջությունն ամբողջովին վերականգնելու համար, կիրականացվի»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: