Իմ դեմ բանսարկությունները կազմակերպում է հայտնի Լիսկան՝ Սուրիկ Խաչատրյանը․ Գորիսի քաղաքապետ․ Տեսանյութ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ, որում ներկայացնում է՝ ինչպես են իր անձի շուրջ տարբեր առիթներով տարածվում իրականության չհամապատասխանող տեղեկություններ։

«Ես երկար ժամանակ լուրջ չէի համարում խոսել, անդրադառնալ իմ անձի շուրջ տարածվող բանսարկություններին։ Բայց հիմա ես անհրաժեշտ եմ համարում որոշ փակագծեր բացել, որպեսզի ավելի պարզ լինի, քանի որ արդեն երեք տարի է, ինչ պաշտոնավարում եմ որպես Գորիսի քաղաքապետ։ Այս ամենը կազմակերպում է մեկ մարդ՝ Լիսկան, ով տարիներ շարունակ իմ և իմ ընկերների, մտերիմների դեմ է գործել։ Մենք միշտ ենք պայքարել Լիսկայի ու նրա շրջապատի դեմ ու փառ Աստծո, 2017-ին մենք հաջողության ենք հասել։ Գորիսում չկան այդ բորենիները, չեն կարողանում ակտիվ գործել, բայց որոշ լրատվականներով հեռահար կարողանում են ապատեղեկություն տարածել», -նշել է Առուշանյանը։

Մեկնաբանելով այսօր մի քանի լրատվամիջոցներում իր մասին տարածված տեղեկությունները, Գորիսի քաղաքապետն ասել է, որ դրա հեղինակը Լիսկայի «աջ ձեռքն է»։ Նշենք, որ մի քանի կայք գրել էին, թե իբր քաղաքապետը մարդ է ծեծել։

Գորիսի քաղաքապետն իր էջում տեղադրված տեսանյութում ընդգծել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ իր մասին ակնհայտ հերյուրանք են տարածում։ Նրա խոսքով, բազմաթիվ նման լուրեր են տարածվել Լիսկայի շրջապատի, աջակիցների կողմից, սակայն դրանք չեն հաստատվել։

Մանրամասն՝ տեսանյութում

Ի պատասխան իմ անձի շուրջ հրահրվող կեղծ հրապարակումների…

Posted by Arush Arushanyan on Saturday, August 29, 2020