Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը մասնակցել է ակումբի հաղթական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Վոլֆսբուրգ»-ին և առավելության հասավ 3:1 հաշվով: «Հոֆենհայմ»-ի կազմում աչքի ընկան Անդրեյ Կրամարիչը, Կրիստոֆ Բաումգարտները և Պավել Կադերաբեկը:
Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 70-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմ»-ը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում 9-րդն է 8 միավորով: