Ադրբեջանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնատար Ֆիլիպ Ռիքերի հետ։, գրում է Factor.am-ը։

Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիան։ «Բայրամովն ու Ռիքերը հուլիսի 28-ին կայացած հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանում իրավիճակն ու 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 202-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարմանն առչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Ռիքերը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջնական սահմանի իրավիճակի լարվածության կապակցությամբ, կարևորել իրավիճակի կայունացումը։ Բայրամովն իր հերթին կրկին մեղադրել է Հայաստանին սադրանքների մեջ։