Մինսկի խումբը հորդորում է ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն. համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն  առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդպմանն ընդառաջ  հայտարարություն են տարածել, որում նշել են, որ ողջունում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը՝ առաջիկայում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հանդիպելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը։

Աղբյուրը նշում է, որ ըստ համանախագահների՝ իրենք ակտիվ աշխատանքներ են վարում երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ և պատրաստվում են Փաշինյան-Ալիև  կարևոր հանդիպմանը, որն իրենց հովանու ներքո ղեկավարների առաջին ուղիղ շփումն է լինելու։ Համանախագահներն ընդգծել են, որ կարևոր է միջավայրն արդյունավետ քննարկումների համար նպաստավոր պահելը և դրական են գնահատել նաև վերջին շրջանում սահմանին զոհերի թվի նվազումը։

«Ողջունում ենք նաև  տարածաշրջանում բնակչության խաղաղության նախապատրաստելու նախաձեռնությունները, ինչպես նաև խրախուսում երկու կողմին էլ նման ջանքերն ավելի ինտենսիվ դարձնել»,-ասված է տարածված հայտարարության մեջ: Միաժամանակ, համանախագահները  շեշտել են լարվածությունը թուլացնելու և ռազմատենչ հռետորաբանության նազեցման ծայրահեղ կարևորությունը։ «Կողմերին հորդորում ենք  ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից և գործողություններից, որոնք առաջարկում են էապես փոխել իրավիճակը, նախապայմաններ են սահմանում ապագա բանակցությունների համար, պահանջում  ձևաչափի միակողմանի փոփոխություն՝ առանց մյուս կողմի համաձայնության և պարունակում ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամություն»,-նշված է հայտարարության մեջ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։