Կորոնավիրուսը Վրաստանում․ մահացել է 39 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 838 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը, փոխանցում է Jnews.am-ը:

Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 5 289 մարդ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 39 պացիենտ:

Վերջին յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը կազմում է 7,48 տոկոս: Համապատասխան տվյալները հրապարակվել են stopcov.ge կառավարության հատուկ կայքում: Ներկայիս դրականության ցուցանիշն է՝ 7,79 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը` 7,94 տոկոս:

Հիշեցնենք, սեպտեմբերի 11-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 533 նոր դեպք, ապաքինվել է 1 762 պացիենտ, մահացել՝ 57 մարդ: