Տիգրան Ավինյանի համար քաղաքապետարանն օրենք է խախտում. Factor

Երևանի ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը երեք օր արձակուրդում գտնվելուց և տարբեր վարչական շրջաններում քարոզարշավ իրականացնելուց հետո այսօր վերադաձավ արձակուրդից միայն նրա համար, որ վարի Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ Տիգրան Ավինյանը քարոզարշավի փուլում պատրաստվում է ևս երկու գործակարգավարական խորհրդակցություն վարել։

Երևանի ավագանու ընտրությունները նշակված են սեպտեմբերի 17-ին։ Գործակարգավարական նիստեր այս ընթացքում լինելու են սեպտեմբերի 4-ին և 11-ին։ Քաղաքապետի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ փոխքաղաքապետ Ավինյանը հենց այս օրերին էլ կընդհատի արձակուրդը և մեկ օրով կվերադառնա աշխատանքի, որպեսզի վարի այդ նիստերը։

Քաղաքապետարանից խնդրել էինք նաև հայտնել, թե Տիգրան Ավինյանն ամենամյա հասանելիք արձակուրդից որքանն է սպառել և որ օրերին։ Հայկ Կոստանյանի փոխանցմամբ՝ փոխքաղաքապետի տարեկան արձակուրդը կազմում է 24 աշխատանքային օր։ Մինչ այժմ Ավինյանն արձակուրդում գտնվել է հունիսի 2-ին, օգոստոսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին, նաև 23-ին, 24-ին և 25-ին:

«Արձակուրդում է լինելու նաև օգոստոսի 29, 30, 31-ին, ինչպես նաև սեպտեմբերի, 1, 5, 6, 7, 8, 12, 13, 14, 15-ին։ Փաստացի այս տարվա համար նախատեսված 24 արձակուրդային օրերից օգտագործելու է 21 աշխատանքային օրը»,- մանրամասնեց քաղաքապետի խոսնակը։ Ըստ էության, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը իրեն հասանելիք ամենամյա արձակուրդը սպառելու է մասերով։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: