Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները բացահայտեցին տերմինալից կատարված գողությունը․ մեկ անձ ձերբակալվել է․ Տեսանյութ

Նոյեմբերի 18-ին, ժամը 9.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ ժամեր առաջ գողացել են Դավիթ Անհաղթի փողոցի վճարային տերմինալներից մեկի մետաղադրամ ընդունող պարկը։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների օպերատիվ միջոցառումների շնորհիվ հանցագործությունը կարճ ժամանակում բացահայտվեց։
Պարզվեց, որ գողությունը կատարել են 23 և 33 տարեկան Երևանի բնակիչներ։
Նրանք կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանություն և տվեցին խոստովանական ցուցմունքներ:

Լինգը, որով բացել էին վճարային տերմինալի մետաղադրամ ընդունող պարկը, հայտնաբերվեց դեպքի վայրի մոտակայքում։
23-ամյա երիտասարդը ձերբակալվել է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։