Որոշ պաշտոնատար անձինք պետք է լուրջ հետևություններ անեն երթևեկության խայտառակ վիճակի մասին․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքում գրել է․

«Այսօրվա աղետից հետո հույս ունեմ, որ որոշ գերատեսչություններ և որոշ պաշտոնատար անձինք լուրջ հետևություններ կանեն երթևեկության խայտառակ վիճակի, մահվան ելքով վթարների հիմնական պատճառների և դրանց հետևանքների վերացման մասին…

Գրեթե ամիս չկա, որ ինքս չանդրադառնամ երթևեկության մշակույթի բացակայության ու անմխիթար իրավիճակի մասին:
Որոշ մարդիկ ազատությունը շփոթում են սանձարձակության հետ` այն խորը համոզմամբ, որ միևնույն է` իրենց արածների, ինչպես նաև անգործության համար պատասխան չեն տալու։

Հնարավորինս արագ պետք է կարգի բերել այս ոլորտը, իսկ բոլոր մեղավորներին` պատժել խստորեն»,- գրել է նա։